24/06/2025

Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես. Փաշինյան

Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես։

Ֆեյսբուքյան օգտատերերը զարմացած են, թե ինչպես կարող է երկրի վարչապետը նման բառապաշար գործածել, ոմանք էլ մտածում են, թե նրա էջը կոտրել են։

«Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»,- գրել է վարչապետը,- «Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ: Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»:

Նա անդրադարձել է եկեղեցականների կողմից իր հասցեին հնչող քննադատություններին: Դրանցից մեկում նա աստվածաշնչյան մեջբերում է արել՝ գրելով. «12 Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները: 13 Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»: Մատթ․ 21․12–13»:

ՄԻՏՔ․am-ի կողմից․ Շրիշակից ցածր մակարդակում ենք, տեսնես քանի օր է մնացել երկրի ավարտին ․․․