Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երեկոյան խոհեր կամ՝ ամեն բան իր տեղն ընկավ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ նույն կերպ միջամտում է Հայոց եկեղեցու ներքին գործերին, ինչպես Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ն է քաղաքական-իշխանական հայտ ներկայացրել՝ իր Սրբազանների ներկայությամբ:
Նիկոլ Փաշինյանը արածը նույնքան ապօրինի է, ինչքան Գարեգին Բ Ամենյան Հայոց կաթողիկոսի արածը:
Հայաստանում խաթարվել են Պետություն-Եկեղեցի տարանջատման բոլոր գրված ու չգրված կանոնները:
Երբ Բագրատ սրբազանն ու Աջապահյան սրբազանը իջան փողոց, ես մտածում էի, որ Նիկոլ Փաշինյանն էլ կարող է դառնալ Ամենայն Հայոց կաթողիկոս, իսկ նրա նախարարները՝ թեմակալ առաջնորդներ:
Այնպես որ, ամեն ինչ իր տեղն է ընկել:
Սա ցինիզմով ու ցավով եմ գրում:
Իրականում, մեր հոգևոր հայրերը կարող են վերադառնալ եկեղեցի, իսկ Հայաստանի գործող իշխանությունները՝ դուրս գալ եկեղեցու տարածքից:
Հետո կարող է ուշ լինել:
Բաց մի թողեք
Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին. Շուտով մենք ներքին համերաշխություն ենք ունենալու․ Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանի կալանավորման առաջիկա հետևանքները
Հայաստանում ձևավորվում է Փաշինյանի համար ամենավտանգավոր քաղաքական իրավիճակը. Մարտիրոսյան