Փաշինյանը պատրաստվում է հերթական շարժումը կազմակերպել, այս անգամ՝ հանրային ճնշում ընդդիմության վրա: Կոնկրետացնեմ՝ խորհրդարանական ընդդիմության: Նա պարզ ասում է՝ եթե իմ եւ Իլհամ Ալիեւի համահեղինակած սահմանադրությունը հանրաքվեի դնելու հարցում ընդդիմությունն ինձ չօգնի, ժողովրդին (հանրությանը) առնելու եմ ու գամ Ազգային ժողով…
Ջարդեմ, փշրեմ, փռեմ ասֆալտին, տամ պատերով այնքան, որ համաձայնեն գնալ սահմանադրական հանրաքվեի: Եթե ճիշտ եմ հասկացել Փաշինյանին, ապա, կարծեմ, ինքն է պատրաստվում առաջնորդել այս շարժումը, քանի որ ԱԺ ՔՊ խմբակցությունում այդ ուժը կամ առաջնորդը չկա, որ ընդդիմությանը բերի երկխոսության: Նորմալ կռիվ անել էլ չգիտեն: ԱԺ գույքն անգամ ջարդեցին, բայց ոչ մի ընդդիմադիր պատգամավոր այդպես էլ հիվանդանոց չընկավ:
Ոմանք ասում են՝ պատրաստվենք Փաշինյանի մասնակցությամբ էկզոտիկ տեսարանների… Ահա, կաստումշլվարով նախարարները, ՔՊ-ի նախիրը հետեւներից գցած, կառավարության շենքից շարժվում են Բաղրամյան փողոց… Թափորի առջեւից քայլում են տիրադավ ագռավները, ապա՝ Նիկոլը… Շիշ բռնելու համար լուռ պայքար է ընթանում առաջին շարքերում:
Պաստառների պակաս չկա… «Ալիեւը մեր ախպերն ա», «Կորչի պատերազմի սահմանադրությունը», «Նիկոլ, հուպ տուր, ընդդիմությանը կուլ տուր»: Սահմանադրական դատարանի ճակատը փակել են սպիտակ սավանով՝ ինչպես հայելիները մեռելատանը: Ցուցարարներին ոչինչ չպետք է հիշեցներ Հայաստանի 3-րդ հանրապետությունը: Մի տիկին էլ ինքնաշեն պաստառ է պարզել՝ «300 հազար ադրբեջանցիների վերադարձ Հայաստան լինելու է»… Թափորը հասնում է Դեմիրճյան փողոց…
Սա խորհրդարանական ընդդիմության վրա հանրային ճնշում գեներացնելու մի տարբերակն է միայն, թերեւս ամենապրիմիտիվը, որին կարող է գնալ Փաշինյանը: Բայց միշտ չէ, որ ճնշման այս ձեւն աշխատում է: Եթե դա նրա մոտ ստացվեց 2018թ. հոկտեմբերին եւ 2019թ. մայիսին, ապա ՀԱԵ-ի դեմ արշավում նա ուղղակի կրախի մատնվեց իր հետեւորդներով, իմա՝ «ընտրազանգվածով»:
Հիմա, երբ նա ընդամենը 49 տոկոսանոց սարքովի վարչապետ է, ավելի հավանական են թվում ընդդիմության վրա «հանրային ճնշում գեներացնելու» մյուս ձեւերը՝ կալանավորումների նոր ալիքը, կեղծ տեսանյութերով մարդկանց վարկաբեկումները, ընտանիքներ մտնելը, պատանդառությունը եւ շատ ու շատ այլ ստորություններ:
Փողոցն այսօր շատ վտանգավոր ու անկանխատեսելի է Փաշինյանի համար: Ինչ իմանաս, թե կառավարական թափորի դեմ ինչ թափոր կկանգնի: Հանկարծ ու ընդդիմությունն էլ իր կողմնակիցներով դուրս գա փողոց: Ի՞նչ պետք է անի 49 տոկոսանոց վարչապետը, երբ ընդդիմության շարքերում տեսնի զոհված ու անհետ կորած մեր զինվորների ծնողներին, քույրերին ու եղբայրներին, «100 տոկոս ընտրակաշառքով» ընդդիմությանը ձայն տված գաղափարական մարդկանց, խաբված թոշակառուներին, «ակադեմիական քաղաքին» սպասող ուսանողությանը, իր կողմից «տգետ» որակված ուսուցիչներին, անտերության մատնված գիտնականներին, բախտի քմահաճույքին մնացած գյուղացիությանը, արթնացած մտավորականներին ու Սուրբ Էջմիածնի միաբաններին:
Պաստառների պակաս այստեղ էլ չկա… «Թուրք Նիկոլ», «Կորչի Նիկոլ-Ալիեւ տանդեմը», «Ո՛չ Ալիեւի սահմանադրությանը», «Սյունյաց ողջույններ», «Ողջույններ Կիրանցից», «Խեյրիմլին կոխի… հիմա ասել էի որտեղդ», «Տիգրանաշենը մերն ա», «Վերադարձ Արցախ լինելու է», «Կեցցե հայ մնալու եւ Անկախ Հայաստան ունենալու հանրաքվեն»:
Ու պատկերացրեք՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում այս երկու թափորը հանդիպում են… Փաշինյանի խունտայի ու նախրի շարքերում այնպիսի փախուստ կգեներացվի, որ մարդկությունն իր օրում չի տեսել: Եվ, ուրեմն, ի՞նչ փողոց, փողոցով ի՞նչ ճնշում գեներացնելու մասին է երազում 49 տոկոսանոց վարչապետը: Կեցցե շանտաժի ու վարկաբեկման մեթոդը: Նա կգնա «անշառ» եւ իր համար արդեն հարազատ այս ճանապարհով:


Բաց մի թողեք
Կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք
«Կալանավորված Հայաստան» խորագիրն արտացոլում է երկրում ձևավորված քաղաքական և իրավական իրավիճակը
Ալիեւը չպետք է բանակցի պարտված Նիկոլի հետ