Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
«Սա էլ հենց այսօր տեղի ունեցած Ադրբեջանի բանակի հրթիռահրետանային զորքերի մասնակցությամբ անցկացված տակտիկական զորավարժություններից դրվագ է։
Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդած տեղեկատվության համաձայն․ «2025թ. մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանական բանակի հրթիռահրետանային զորքերի մասնակցությամբ անցկացվել է տակտիկական զորավարժություն՝ իրական կրակով։
Զորավարժության ընթացքում ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության վիճակի, զբաղեցրել են կրակային դիրքեր և կատարել կրակային հարվածներ հաուբիցներից և համազարկային հրթիռային համակարգերից՝ ոչնչացնելով պայմանական թշնամու թիրախները»։
Հունիսի մեկնարկից դեռ երեք օր է անցել, բայց արդեն հրապարակել են տեղեկատվություն պահեստազորայինների հետ անցկացված մեկ վարժանքի և այսօրվա զորավարժության մասին։
Մեր իրական սպառնալիքները, դրանց դիմակայման մասին քննարկումները թողած, առավոտից երեկո դատարկ ու վտանգավոր զրույցներով են լցնում մեր հանրային տիրույթը ՀՀ իշխանությունները»։

Բաց մի թողեք
2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3.3 անգամ
Արդյո՞ք սա նշանակո՞ւմ է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան
Եթե այս էջը ձեր աչքով ընկնի, իմացեք՝ սա ակնհայտ ադրբեջանական ֆեյք էջ է․ Լուսանկար