Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։
«Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։
Հանդիպման շրջանակում դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։
Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու շփումները՝ ի շահ անհետ կորած անձանց ընտանիքների»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:


Բաց մի թողեք
Փաշինյանը՝ ԱԺ հնարավոր նոր ընտրությունների մասին
Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը
«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ