ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Սպիտակի բաժնի պետի տեղակալը, իր ծառայողական լիազորություններն անցնելով, զբաղեցրած պաշտոնով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև իր ծանոթ անձին նախկինում ցուցաբերած օգնության հանգամանքն օգտագործելով, համոզել է վերջինիս՝ նրա ինքնությունը գաղտնի պահելու պայմանով, իր կողմից որոշած կեղծ բովանդակությամբ տվյալներ հայտնել քրեական վարույթն իրականացնող մարմնին, հետագայում նաև՝ դատարանին, որի արդյունքում նշված անձը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք։
Նշված պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով էական վնաս է պատճառվել նաև ՀՀ քաղաքացիների իրավունքներին, այն է՝ պաշտոնյայի ուղղորդմամբ տված սուտ ցուցմունքի հիման վրա դատարանի որոշմամբ քաղաքացիների բնակարաններում և օժանդակ շինություններում կատարվել են խուզարկություններ, ինչի հետևանքով խախտվել է ՀՀ սահմանադրությամբ նախատեսված բնակարանի անձեռնմխելիության իրավունքը։
Պաշտոնեական լիազորություններն անցնելու համար վերը նշված պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
Բաց մի թողեք
Ջարդել են Կառավարության աշխատասենյակների դռները, գույքը. ևս 10 անձի մասով վարույթի նախաքննությունն ավարտվել է, մեկը չկա․ Լուսանկար
Միքայել Մինասյանի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած անձի վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ դատախազը հանձնել է իրավասու դատարան
Հայհոյել է՝ չիմանալով, որ դիմացինը հայերեն գիտի․ ուշագրավ միջադեպ՝ ծեծ Կասկադի սրճարաններից մեկում