Ինչպես ավելի վաղ ասել էինք, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սատանիստական այս ամբողջ ընթացքն իրական ԼՅՈւՍՏՐԱՑԻԱ է, ընդ որում, նաև ինտելեկտուալ լյուստրացիա նրանց, ովքեր որոշել են մասնակցել այս հակահայկական նախագծին:
Այսպես, թավշյա պաշտոնյաներից մեկը հայտարարեց, թե իբր “նոր Կաթողիկոսի ընտրության հանձնաժողովը գործելու է ՀՀ Սահմանադրության համաձայն և Նոր Կաթողիկոսն ընտրվելու է Սահմանադրության համաձայն”։
Ինչո՞ւ են այդ մարդիկ ասում ակնհայտ ապուշություն, ես անկեղծորեն չգիտեմ, բայց եկեք՝ ներողամիտ լինենք դրանց հանդեպ։ Հավանաբար այդ մարդիկ պարզապես չեն կարդացել Հայաստանի Սահմանադրությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ պետությունն ու եկեղեցին իրարից անջատ են, և հետևաբար որևէ սահմանադրական հիմնավորում թավշյա իշխանություններն իրենց սատանայական քայլերի վերաբերյալ չունեն։ Սահմանադրության մեջ չկա և չի եղել որևէ հոդված, կամ փոփոխություն՝ Կաթողիկոսի գահազրկման կամ ընտրության գործընթացին պետության միջամտության վերաբերյալ:
Հավանաբար այդ մարդկանց օգնականներն այս հանգամանքների մասին չեն ասել, որ իրենց թավշյա շեֆերի տրամադրությունը չփչացնեն։ Կարելի է, իհարկե, ենթադրել, որ այս հիմար բարբաջանքները սրանց անգրագիտության հերթական դրսեւորումն են։
Սակայն միգուցե սրանք նկատի ունեին Ադրբեջանի կամ Թուրքիայի՞ սահմանադրությունը, հաշվի առնելով թավշյա իշխանությունների ջերմ սերը Ադրբեջանի նկատմամբ։
Ոչ, ադրբեջանական սահմանադրության մեջ ևս չկա կետ այն մասին, որ Հայոց Կաթողիկոսին ընտրում են Սահմանադրության համաձայն։ Ադրեբջանցիների մոտ լրիվ հակառակ պատկերն է՝ օրինակ, պատմական, հայկական տարածքները հայտարարված են ադրբեջանական քոչվորների կողմից որպես ենթաթուրքական տարածքներ։
Մի րոպե՝ ես հասկացա. ավելի շուտ փաշինյանական պաշտոնյաները նկատի ունեն թուրքական օրենքները, որոնց համաձայն Թուրքիայում գործող Հայոց պատրիարքարանի ղեկավարը հաստատվում է Թուրքիայի աշխարհիկ իշխանությունների կողմից։
Եւ հաշվի առնելով այս հանգամանքը միանգամայն տրամաբանական հարց է առաջանում․ իսկ ո՞ր երկրի Սահմանադրությունն ու օրենքներն են փաշինյանական իշխանությունները բերում որպես փաստարկ Հայ Առաքելական եկեղեցու գործերին Հայաստանի իշխանությունների կոպիտ միջամտության համար։
Ստացվում է, որ հայկական էթնո-կրոնական տարրը ճնշելու Թուրքիայի օրենքները փաշինյանական իշխանությունների համար վեր են Հայաստանի Սահմանադրությունից։
Իրականում Հայաստանի ներկա իշխանությունների այս հակահայկական ապուշությունը մեկնաբանելու համար այլ բացատրություն չկա։
Արման Աբովյան






Բաց մի թողեք
Այս հինգ ամիսների ընթացքում ավելի ուժեղ եմ դարձել․ Լիդյա Մանթաշյան
Ով է ՔՊ իշխանությանը համակրող եւ 2026-ին նրան քվե տալ պատրաստվող ՀՀ քաղաքացին
Գևորգ Սրբազանը ստում է, նա ևս կողմ է եղել Տեր Արամի կարգալույծ լինելուն․ Արա Զոհրաբյան