Իրանը, ենթադրաբար, երկու անգամ փորձել է սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս պնդումը արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին ծննդյան օրվա և ԱՄՆ զինված ուժերին, որոնք նշում են իրենց 250-ամյակը։ Վարչապետի կարծիք է հայտնել, որ Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում Իսրայելը «պաշտպանում է ազատությունը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս»։
«Այս պահին իրանական ռեժիմը ռմբակոծում է մեր խաղաղ տարածքները, մինչդեռ մենք հարձակվում ենք ահաբեկիչների վրա։ Սա նորություն չէ։ Նրանք երկու անգամ փորձել են սպանել նախագահ Թրամփին։ Նրանք ռմբակոծել են ամերիկյան դեսպանատները։ Իրանցիները սպանել և վիրավորել են հազարավոր ամերիկացիների իրենց ինքնաշեն պայթուցիկ սարքերով Իրաքում և Աֆղանստանում։ Այրում են ամերիկյան դրոշը, անվերջ վանկարկում են. «Մահ Ամերիկային»», – պնդել է Նեթանյահուն։

Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ