Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղավոր ճանաչված տղամարդու, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Իսմայիլ Ֆիքրին, ինչպես պնդվում է, եղել է իսրայելական հետախուզության՝ «Մոսադի» գործակալ։ Լրտեսության մեջ մեղավոր ճանաչված Ֆիքրին կախաղան է բարձրացվել։
«Գործի նյութերի համաձայն՝ դրամական պարգևի դիմաց նա Իրանի մասին գաղտնի տեղեկություններ է փոխանցել պետության թշնամիներին։ Նա կապ է պահպանել «Մոսադի» երկու աշխատակիցների հետ։ Դա օգնել է Իսրայելին երկրում իրականացնել բարդ հետախուզա-դիվերսիոն գործողություններ»,- ասվում է Իրանի դատական համակարգի մամուլի ծառայության հայտարարության մեջ
Այս մահապատիժը վերջին շաբաթների ընթացքում երրորդն էր՝ կապված Իսրայելի օգտին լրտեսության հետ։

Բաց մի թողեք
Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով
Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին
Նախազգուշացրել է սպասվող բյուջետային ճգնաժամի մասին` «շաթդաունի» պատճառով