«Իրանական ճգնաժամի» կարգավորումը պետք է հանգեցնի Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման և Գազայի հատվածի շուրջ իրավիճակի կարգավորման:
Այս մասին ասված է «Մեծ յոթնյակ»-ի երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:
«Իրանը տարածաշրջանային անկայունության ու ահաբեկչության գլխավոր աղբյուրն է։ Մենք հետևողականորեն հայտարարում ենք, որ Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք։ Մենք վճռականորեն կոչ ենք անում, որպեսզի իրանական ճգնաժամի կարգավորումը հանգեցնի Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ավելի ընդգրկուն թուլացման, այդ թվում՝ Գազայի հատվածում»,- հայտարարել են գագաթնաժողովի մասնակիցները։
Թրամփը G7-ում՝ մերժում է խմբային որոշումները, քննադատում է Մեծ Յոթնյակին Ռուսաստանին հեռացնելու համար։ Եվրոպացիները տարակուսած են։
Կանադայում ընթացող G7 գագաթնաժողովում Դոնալդ Թրամփը դարձյալ ցնցում է միջազգային օրակարգը։ Նա հայտարարում է, որ Ռուսաստանի հեռացումը G7-ից եղել է «մեծ սխալ», մերժում է համատեղ աշխատանքը եվրոպացի առաջնորդների հետ և խուսափում է որևէ ընդհանուր փաստաթուղթ ստորագրելուց։
Բաց մի թողեք
Կաթողիկոսն իրավունք ունի քաղաքական ուժ ընտրելու, իսկ վարչապետը Կաթողիկոս՝ ոչ
Թրամփը ժամանակ է տալիս Իրանին բանակցությունների համար
Եվրոպական եռյակն ու Իրանը, ինչ սպասել