Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, ժամեր առաջ քաղաքացի Արմեն Շառոյանի հետ գնացել էինք ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ պարզելու, թե օրեր առաջ ինչ հիմնավորմամբ են Սամվել Կարապետյանի տան մոտից տարվել տասնյակ մեքենաներ։
Քիչ առաջ տեղեկացա, որ ինձ ուղեկցող Շառոյանի մյուս մեքենան ևս տարվել է տուգանային հրապարակ՝ իբր ՃՈ տուգանքներ ունենալու պատճառաբանությամբ։
Քաղաքացին պատրաստակամություն է հայտնել նույն պահին վճարելու 5000 դրամ կազմող 4 տուգանքները, սակայն, պարեկները չեն համաձայնել։
Սա ոչ այլ ինչ է, քան ապօրինության հերթական դրսևորում։ Կոչ եմ անում ՀՀ ներքին գործերի նախարարին անհապաղ զբաղվել այս հարցով։ Տուգանային հրապարակ տարված տասնյակ մեքենաները րոպե առաջ պետք է վերադարձվեն մեր քաղաքացիներին»։

Բաց մի թողեք
Ոչ թե ժողովրդի պահանջով, այլ արտաքին օրակարգի սպասարկման համար
Գանձասարի վերջին դրվագը ևս մեկ անգամ ցույց տվեց Մատենադարանի նման հաստատությունների արժեքը
Այս պատկերազարդ գրքույկն ում ասես ցույց չի տվել, ում ասես չի նվիրել. Լուսանկար