ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Եւս մեկ հարված Բանակին․
Այս ընթացքով ՀՀ Զինված ուժերի 30-ամյա խորհրդանիշ արծվի փոխարեն, զինվորականների լուռ համաձայնությամբ իշխանությունները կտեղադրե՞ն աղավնի, ճնճղուկ կամ ջութակ։
Այլ կերպ չես կարող բացատրել նախօրեին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում «Մշակույթ զենք» խորագրով կուրսանտների հետ մտավորականների հանդիպմանը մեծածավալ պաստառի խորհրդանիշը։
Առաջին հայացքից անմեղ՝ Եռագույն երանգների վրա խզբզոց է։ Բայց առաջին հայացքից։ Իսկ դա միջազգային հայտնի՝ պացիֆիկ՝ զինաթափման, հակապատերազմական շարժման միջազգային սիմվոլն է։
Իհարկե ոչ ոք պատերազմի կոչ չի անում, բայց ինչպես արդարացնես ապագա սպաների դարբնոցում հակաբանակային, զինաթափման խորհրդանիշի առկայությունը»։

Բաց մի թողեք
ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը
Եթե Հովհաննես Քաջազնունին ապրեր այսօր, ապա իր զեկույցը կվերավերնագրեր այսպես. «Հայ հեղափոխական դաշնակցությունը դեռ շատ անելիքներ ունի»
Անհասկանալի է, թե ինչու է Բաքվի բшրբարոսական վարչախումբը հենց այս պահին ամենաբարձր մակարդակով իրականացնում ապատեղեկատվական բնույթի այս միջազգային քարոզչական արշավը