Հունիսի 22-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, «Երևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է Shamshyhan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողները, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 32-ամա Գուրգեն Ե.-ն է:
Իրավապահները պարզել են, որ Գուրգեն Ե.-ն հիվանդանոց է տեղափոխվել Գևորգ Վարդանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից «աճուկային շրջանի և ծնկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:
Արդեն տեղում քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները հայտնաբերել են տարբեր ատրճանակներից կրակված 4 պարկուճ:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները և մասնակիցների ինքնությունը պարզելու, հանցագործություն կատարողին և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի «Բանջարանոցներ» թաղամասում հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է:
***
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ հունիսի 19-ի՝ լույս 20-ի գիշերը Գյումրի քաղաքում կրակոցներ են հնչել, և կա վիրավոր, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ըստ օպերատիվ տեղեությունների՝ այդ օրը վիճաբանություն է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում գործող «Գյումրի» հացատան դիմաց, որի ժամանակ մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց է արձակել և ըստ օպերատիվ տվյալերի՝ 1 հոգի վիրավորում է ստացել կրակոցից, 2 հոգի էլ՝ ծեծկռտուքի հետևանքով:
Շիրակի մարզի քրեական ոստիկանները ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ Հանրապետությունում գործող բժշկական հաստատություններից պարզել են, որ ոչ մի վիրավոր չի տեղափոխվել հիվանդանոց, սակայն մեկ այլ օպերատիվ տեղեկությամբ էլ վիրավորները բուժումներ են ստանում տնային պայմաններում:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվում, և ոստիկաններն էլ արդեն գիտեն մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Գյումրիում հայտնի քրեական պատմությունների մեջ բազմիցս ներգրավված է եղել:
Բաց մի թողեք
Բղավելով մոտեցել է աշխատակիցներին, ասել՝ «ում հորն եք խփել, արա՛»․ դանակահարություն գազալցակայանում
Սյունիքում 2021-ին ձվերով հարվածել են վարչապետին սպասարկող ավտոշարասյանը․ նախաքննությունն ավարտվել է
Խուզարկությունից հետո 2 անձ կալանավորվել է