Հունիսի 21-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել շոկային իրավիճակից նախ դուրս բերել երեխաներին, ապա փրկել նրանց կյանքը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Տեղում պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխաներն են 14-ամյա Համլետ Ն.-ն, 16-ամյա Ալեքս Ս.-ն և 14-ամյա Գագիկ Մ.-ն:


Բաց մի թողեք
Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ․ Լուսանկար
Գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան բախվել է բետոնե քարին, կողաշրջվել և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է. Լուսանկար
Ողբերգական վթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 մարմին