Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը կրկին այցելել է Ազգային ժողով՝ ընդդիմադիր պատգամավորների հետ քննարկելու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթացին առնչվող հարցեր։
Այս անգամ նա հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։ Հանդիպումը, սակայն, անցել է փակ դռների հետևում․ պատգամավորը հրաժարվել է լրատվամիջոցների ներկայությունից՝ նշելով, թե չի ցանկանում քաղաքական շոուների մասնակից դառնալ։
Էդգար Ղազարյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում դժգոհություն է հայտնել՝ զրույցը որակելով կարճատև և բովանդակությունից զուրկ։ Նրա խոսքով՝ միայն պաշտոնական ձևականություններն են պահպանվել։
Նա նաև նշել է, որ հանդիպման ընթացքում պատգամավոր Մանուկյանը փորձել է իրեն վիրավորել՝ ակնարկել, թե ինքը գործում է որևէ մեկի պատվերով։ Ղազարյանը նման արտահայտությունները համարել է ոչ միայն անտեղի, այլև վիրավորական ու զրպարտող. «Տհաճ հանդիպում էր՝ տհաճ տպավորություններով»:
«ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ մահվան նախարար Արսեն Թորոսյանը այսօր ևս վախեցավ և խուսանավեց ինձ հետ հանդիպումից։ Սա իմ հանդեպ նրա կողմից խտրական վերաբերմունքի արդեն երկրորդ դրսևորումն է, քանի որ նա հրապարակային կերպով պատռել էր իմ կողմից իրեն հասցեագրված գրությունը։ Ենթադրյալ կրկնահանցագործության վերաբերյալ վաղը հաղորդում կներկայացվի գլխավոր դատախազին»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ, «Արթուն ենք» շարժման համահիմնադիր Էդգար Ղազարյանը: Ու քանի որ Էդգար Ղազարյանն իմ բարեկամն ու ֆեյսբուքյան ընկերն է, նրա գրառումը լրահոսիս վրա հայտնվեց հաշված րոպեների ընթացքում: Խոստովանեմ՝ Նարեկ Մալյանը («Արթուն ենք» շարժման մյուս համահիմնադիրը) գրած լիներ այդ ամենը ես այնքան չէի վատանա, ինչքան Էդգար Ղազարյանի այս «անհաջողությունից« վատացա: Արա, այ Արսեն Թորոսյան, բայց ի՞նչ ախմախ պատգամավոր ես դու… Արա, չգիտե՞ս, որ ՀՀ քաղաքացին սահմանադրությամբ ամենաբարձր արժեքն է, ու երբ նա ուզում է հանդիպել որևէ, նույնիսկ ամենախուտուտտված պաշտոնյայի, պետք է նրան ընդունել, լսել նրա խնդիրը և ընթացք տալ: Ի վերջո այս կարգը քո անմիջական շեֆը՝ Նիկոլ Փաշինյանն է սահմանել, ու դու քանի՞ գլուխ ունես, որ ՀՀ քաղաքացուն՝ տվյալ դեպքում Էդգար Ղազարյանին, չես ընդունում: Նարեկ Մալյանը լիներ, կասեի՝ հա…Նարեկը կտրուկ ա, հայտարարությունների ու քննադատությունների մեջ չափի զգացողություն չունի, քաղաքական նրբանկատություն նույնպես: Բա Էդգար Ղազարյանի՞ն ինչու չես ընդունում, Արսեն: Հիմա որ դատախազությունից հետևիցդ գան, ի՞նչ պետք է անես, ինչպե՞ս պետք է բացատրես ՀՀ քաղաքացի Էդգար Ղազարյանի նամակը հրապարակավ պատռելն ու նրան ընդունելության չարժանացնելը:
Ախր դատախազությունն էլ դատախազություն չէ: Հիմա որ Էդգար Ղազարյանը, ինչպես Նիկոլն է հրահանգել 2018 թվին, ոտքով բացի Արսեն Թորոսյանի դուռն ու մտնի ներս, ի՞նչ պետք է անի մեր աղջիկ դատախազը: Պարզ է, չէ՞, որ պիտի Էդգար Ղազարյանին բռնի: Բա հո չի՞ կարող Արսեն Թորոսյանին բռնել… Նիկոլի աջ ձեռքն է, Քովիդի ու 44-օրյա պատերազմի օրերին նույնիսկ Նիկոլի երկու աչքը, երկու ձեռքն ու երկու ոտքն է եղել անգամ: Նիկոլը չէ՞ր, որ այդ օրերի սարսափի մեջ, Արսեն Թորոսյանին հանեց առողջապահության նախարարի խալաթի միջից ու բերեց խորհրդարան, որ իրենց համատեղ կերած բողկերը թաքցնի: Որևէ մեկը Արսեն Թորոսյանի՝ նախարար եղած օրերի հաշվետվությունը տեսա՞վ… Չէ: Բա էլ խեղճ դատախազից ի՞նչ ենք ուզում, ոչ Արսեն Թորոսյանին բռնելու հիմքեր ունի, ոչ էլ ԱԺ ամբիոնից նրա հայհոյանքներն է լսել: Դե դու մեջտեղից կիսվիր, Էդգար Ղազարյան, որ դատախազը վարույթ հարուցի Արսեն Թորոսյանի նկատմամբ:
Ես, իհարկե, այս ամենը չեմ ասում, որ Էդգար Ղազարյանը հուսահատվի և դադարեցնի պատգամավորներից հանդիպում պահանջելու այս շարժումը: Ընդհակառակը, նա պետք է ամեն օր գնա խորհրդարան և պատգամավորներից պահանջի՝ հանդիպել, որովհետև մարդ ես՝ կպա՞վ, կպավ: Ի՞նչ է, էդ ախմախ ՔՊ-ում մի հարիֆ չկա՞, որ Նիկոլի հրաժարականն է երազում: Տատանվողներ՝ ինչքան ուզեք: Տեղները չգիտենք, տեղները: Էս է, որ Նիկոլի վիճակը մի քիչ էլ վատացավ, ու ՔՊ-ում շշուկներ տարածվեն՝ «թռնենք, որ փրկվենք» թեմայով, տատանվողները և ներման հույս ունեցողները հերթով գլուխները կհանեն բներից և գուցե սկսեն իրենք զանգել Էդգար Ղազարյանին ու հանդիպում խնդրել: Այդ համբալներն այսօր վախենում են Նիկոլի՝ իրենց դեմ ունեցած կոմպրոմատներից ու հնարավոր SMS ներից: Նիկոլն ԱԱԾ տնօրեն է թռցնում մի հարվածով, պատգամավորն ի՞նչ է, որ չթռցնի:
Դե իսկ պարոն Ղազարյանին խորհուրդ կտամ չբավարարվել միայն դատախազին հաղորդում ներկայացնելով: Այնտեղ ուրիշ մարդիկ էլ կան, որ կարող են ազդել Նիկոլի ու նրա ուսապարկերի վրա: ԱՄՆ-ի, ՄԲ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իրաքի Քուվեյթի, Քաթարի, տո հենց Լեհաստանի դեսպանատներ դիմեք, պարոն Ղազարյան, խնդրեք տեր կանգնել ծանր ժամանակներ ապրող ժողովրդավարության մեր բաստիոնին:
Բաց մի թողեք
«Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու. Լուսանկար
Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան
Ռուսաստանին ու Թուրքիային այստեղից դուրս են մղել Միացյալ նահանգները. Սարգսյան