ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է ռուսաստանահայ գործարար, ազգային բարեր Սամվել Կարապետյանի կալանավորմանը:
««Այն ամենը, ինչ այսօր կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր ցանկացածի համար, բայց նախ և առաջ մեր երկրի համար:
Տարիներ շարունակ նրա ու իր ընտանիքի գործունեությունը կապված է եղել մեր Հայրենիքի զարգացման հետ, իր մշտական աջակցությամբ ներկա է եղել հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող բոլոր կարևորագույն իրադարձություններին:
Պատահական չէ, որ նա մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն երկրում, այլ դրա սահմաններից դուրս` մշտապես բարձր պահելով հայ ժողովրդի պատիվն ու անունը, դժվար պահերին հենարան լինելով բազմաթիվ հայրենակիցների, մեծամասամբ դա անելով լուռ: Այս համատեքստում, բնական է, որ Սամվել Կարապետյանը չէր կարող անտարբեր մնալ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կատարվող գործողություններին:
Իմ զորակցությունն եմ հայտնում իմ լավ ընկերոջն ու բարեկամին`Սամվել Կարապետյանին, նրա ընտանիքին և կոչ եմ անում ՀՀ իրավապահ համակարգի պատասխանատուներին գործել օրենքի ու տրամաբանության շրջանակներում»»։️






Բաց մի թողեք
էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու…
Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Ֆարմանյան
Նարեկ Կարապետյանը՝ Գևորգ Պապոյանի, Սյունիքի մարզպետի և Արսեն Թորոսյանի մասին․ Տեսանյութ