Երեկ՝ հունիսի 24-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։
Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի Աշտարակի խճուղում գործող գազալցակայանում կրակոցներ են հնչել, գրել է «Շամշյանը»։
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված գազալցակայանից քրեական ու համայնքային ոստիկանները ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Մանվել Գրիգորյանին, ով կասկածվում է կրակոցներ արձակելու մեջ։
Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել նաև հանցագործության գործիք ինքնաձիգը, դեպքի վայրում էլ հայտնաբերվել է մի քանի կրակված պարկուճ։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինքնաձիգը ու կասկածյալ Մ․ Գրիգորյանը ոստիկանությունից ներկայացվել են քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մ․ Գրիգորյանը գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի թոռն է, Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որդին։

Բաց մի թողեք
Դիլիջանում պարեկներն Էկոպարեկային ծառայության տեղամասի պետին զրկել են վարելու իրավունքից․ Լուսանկար
Ինչ կապ ունեն Երևանում լայնամասշտաբ ստուգումները Աջափնյակի արյունալի դեպքի հետ
Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են. մանրամասներ