Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց երկու ամսով. նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։
Բագրատ սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։
Դատարանը բավարարեց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայր Արա Ռոստոմյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով։
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց:
Դատարանը բավարարեց Արմեն Ալեքսանյանին երկու ամսով կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին և Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։


Բաց մի թողեք
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. Տեսանյութ
Նարեկ և Սամվել Կարապետյանների բնակարաններում ոչինչ չեն հայտնաբերել
Մահացած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին