Սիրելի հավատացյալներ‚ ելնելով ստեղծված իրավիճակից՝ հորդորում ենք գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նեցուկ լինել Մայր Եկեղեցուն։
Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի
Երբ ժանտախտ էր, պատուհաս, եկեղեցու զանգերն անընդհատաբար հնչեցրել են, և հնչողության բարերար ազդեցությունը բուժել է մարդկանց: Մարտի ժամանակ, երբ հայերը նեղն են ընկնում, սկսում են զարկել կոչնակները:
Դրանց զարմանալի համանվագից քաջալերված հայերը առաջ են նետվում և փայլուն հաղթանակ տանում: Զանգահարությամբ կարելի էր խափանել և համաճարակները, և երաշտն ու սովը, և բնական մյուս արհավիրքները: 1918թ. մայիսի 22-28-ին Սարդարապատի հերոսամարտի օրերին յոթ գիշեր ու ցերեկ անընդմեջ ղողանջում էին Արարատյան դաշտի և շրջակա վայրերի հայկական եկեղեցիների զանգերը, ազդարարում, որ հայ ժողովուրդը մահու և կենաց կռիվ է մղում: Սյունյաց աշխարհի Խոտ գյուղի մոտակայքի վանքը մի մեծ զանգ ուներ:
Ամեն անգամ հեռվում թշնամու հայտնվելուն պես այդ զանգը ղողանջում էր, և Սյունյաց քաջերը զորք կապած ընդառաջ էին դուրս գալիս թշնամուն և հաղթում: Բայց ահա Հայաստան արշավեց Լենկթեմուրը: Նա կաշառեց մի դավաճանի, ով կտրեց Սյունյաց աշխարհի նշանավոր զանգի լեզվակը: Թշնամին հարձակվեց Սյունիքի վրա:
Մարդիկ փորձեցին զանգը հնչեցնել և մարտի կանչել հայոց քաջերին, բայց բան չստացվեց, զանգը չէր ղողանջում: Եվ իրար ասացին՝ զանգն իզուր է, զանգը զուր է, որի պատճառով էլ այդ երկրամասը կոչվեց Զանգեզուր:
Այսօր Հայաստանյաց բոլոր եկեղեցիներում զանգերն անընդհատ ղողանջում են։ Արհավիրք է, արթնացիր, հավատավոր ազգ։ Ի՞նչ է նշանակում դա։ Արհավիրք է և Եկեղեցին հավատացյալ ժողովրդին Եկեղեցի է հրավիրում։ Հայաստանյաց բոլոր Եկեղեցիների զանգը անտեր հոտին Եկեղեցի է հրավիրում։ Անտեր հոտը հավաքում, միաբանում է։


Բաց մի թողեք
«Եվրոպայում ավարտին է մոտենում կլիմայական նորմայից տաք եղանակի շրջանը». կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան
Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից
Ինչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է