Հուլիսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 21։50-ի սահմաններում Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհին «BMW X3» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և մոտ 80-100 մետր շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են։ Նրանց մարմինները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, տարբեր հատվածներում։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։


Բաց մի թողեք
Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին
Արմեն Սարգսյանը Թագավորի հրավերով մասնակցել է ԱԲ-ին նվիրված քննարկման. Լուսանկար
Ես ոնց որ ձեզնից լավ եմ․ Քոչարյան