Էրդողանի Բաքու կատարած այցից հետո նա կրկին բարձրացրել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեման։ Թեհրանում արձագանքում են՝ եթե Թուրքիայի նախագահը հույս է կապում Մասուդ Պեզեշկյանի խոստումների վրա, ապա լուրջ սխալ է անում։
Այս մասին տեղեկանում ենք Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքից։
Իրանի դիրքորոշումը միանշանակ է. միջանցքի հարցը դուրս է քաղաքական գործիչների լիազորություններից և գտնվում է միայն Գերագույն առաջնորդ՝ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի իրավասության տակ։
Իրանը նախկինում արդեն հավատացել է Արևմուտքի խոստումներին՝ ծանր հետևանքներով։ Այսօր Իսլամական Հանրապետությունում չկա տեղ դիվանագիտական փորձարկումների համար։Որոշումը կայացնում է առաջնորդը։ Ոչ մի արտաքին ճնշում չի փոխի Իրանի անսասան դիրքորոշումը։ Սա ազգային արժանապատվության և ռազմավարական անվտանգության հարց է։

Բաց մի թողեք
Ինչպես դիտել Մեծ Բրիտանիայի «միջանկյալ» ընտրությունների արդյունքները որպես պրոֆեսիոնալ
Զելենսկին ողջունում է «կարևոր քայլը», որը Հունգարիան վերադարձնում է Ուկրաինայի բանկային աշխատակիցներից առգրավված ակտիվները
Իսպանիան «ավելի համոզված է իր դիրքորոշման մեջ» ԱՄՆ-ի նկատմամբ, քան ԵՄ-ն. Խաումե Դուխ