Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր պաշտպանների թիմի միջոցով արձագանքել է Նիկոլ Փաշինյանին:
«Այս առավոտ, իմ նկատմամբ հատուկ ուղղորդմամբ ապօրինի քրեական հետապնդում պատվիրած և իմ կալանավորումը հրահանգած ոմն …………… (լրացնել ըստ ճաշակի) հերթական սուտ և զրպարտչական հայտարարությունն է արել Վեհափառ Հայրապետի, իմ և Բագրատ սրբազանի հասցեին:
Այս առնչությամբ կասեմ միայն, որ իմ համոզմամբ Բագրատ սրբազանը ոչ մի ահաբեկչական խմբավորում էլ չի ստեղծել:
Հետևաբար ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել կամ մասնակցել, ուստիև Վեհափառ Հայրապետն էլ չէր կարող գոյություն չունեցող որևէ բանի հովանավորել:
Հասկացա՞ր, այ ………. (լրացնել ըստ արժանվույն)»,- նշել է նա:

Բաց մի թողեք
Էս հո գաղութ չի էս ԱԺ-ն․Գեղամ Մանուկյան
Այսօր հետաքրքիր է լինելու․ առջևում են դեռ ելույթները. Նարեկ Կարապետյան
Էդգար Ղազարյանը հստակ ասաց՝ վայր դնելու է մանդատը, թե՝ ոչ