Ազգային ժողովում տեղի ունեցող արտահերթ նիստի ընթացքում, որտեղ քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը, քիչ առաջ ելույթով հանդես եկավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա նախ ընդգծեց դատախազի երիտասարդ տարիքը և զբաղեցրած բարձր պաշտոնը․ «Տիկին գլխավոր դատախազ, ափսոսում եմ, ախր շատ երիտասարդ եք, դեռ տասնամյակներով Հայաստանում ապրելու եք, գեներալի ուսադիրն ունեք, խի՞ եք ձեզ այսպիսի վիճակում դնում»։
Իր ելույթում Մանուկյանը մի շարք հարցեր ուղղեց գլխավոր դատախազին՝ փորձելով պարզել մեղադրանքի հիմքերը։ Մասնավորապես, նա հետաքրքրվեց՝ արդյոք առգրավված զենքերի թվում կան անօրինական զենքեր և եթե կան, ապա քանիսը։ Նա նաև հարց բարձրացրեց, թե արդյոք քրեական գործում առկա են փաստեր, որոնք վկայում են քաղաքացիական ավտոբուսներ վառելու ծրագրերի մասին։
Ամփոփելով իր ելույթը՝ նա ուղղակիորեն դիմեց դատախազին՝ հարցնելով․ «Ուզում եմ հասկանալ՝ Արթուր Սարգսյանին ի՞նչ եք մեղսագրում»։

Բաց մի թողեք
Չե՞ք ամաչում, ամոթ չէ՞․ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը
Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա
Դատի եմ տալու ու հալյուցինացիա առաջացնող մի տոննա սունկը կերցնելու եմ. Փաշինյան