Էրդողանի Բաքու կատարած այցից հետո նա կրկին բարձրացրել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեման։ Թեհրանում արձագանքում են՝ եթե Թուրքիայի նախագահը հույս է կապում Մասուդ Պեզեշկյանի խոստումների վրա, ապա լուրջ սխալ է անում։
Այս մասին տեղեկանում ենք Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքից։
Իրանի դիրքորոշումը միանշանակ է. միջանցքի հարցը դուրս է քաղաքական գործիչների լիազորություններից և գտնվում է միայն Գերագույն առաջնորդ՝ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի իրավասության տակ։
Իրանը նախկինում արդեն հավատացել է Արևմուտքի խոստումներին՝ ծանր հետևանքներով։ Այսօր Իսլամական Հանրապետությունում չկա տեղ դիվանագիտական փորձարկումների համար։Որոշումը կայացնում է առաջնորդը։ Ոչ մի արտաքին ճնշում չի փոխի Իրանի անսասան դիրքորոշումը։ Սա ազգային արժանապատվության և ռազմավարական անվտանգության հարց է։

Բաց մի թողեք
Լատվիայի օդային տարածքում անօդաչու թռչող սարք է խոցվել
«Շատ ավելի արագ, քան նախատեսված էր սկզբում». Ուկրաինան զգուշացնում է Մասկի Starlink-ի ռուսական մրցակցի մասին
Զելենսկիի պաշտոնը չի կարող լրացնել. Ուկրաինայի դեսպանը Թրամփի Վաշինգտոնում