Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման մասում՝ Աբովյան 1/3 հասցեում, ապամոնտաժվել են չորս ինքնակամ կառուցված շինություններ, որոնք կառուցվել էին համայնքին պատկանող հողի վրա։
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Տարածքը նախատեսվում է բարեկարգել և վերադարձնել իր բուն գործառույթին՝ որպես մայթ հետիոտների ազատ և անվտանգ տեղաշարժի համար։ Շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան, և այս աշխատանքներով վերականգնվում է նաև նրա տեսանելիությունն ու արժևորվում պատմական միջավայրը»,- գրել է քաղաքապետը։

Բաց մի թողեք
Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀ
Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյանը հեգնում է
Գնում ենք հաղթելու. Մարիաննա Ղահրամանյան