24/11/2025

Քաղաքական ջեպկիրի համար որևէ նշանակություն չունի, թե ում գրպանն է մտնում․ Քամալյան

Վերլուծաբան Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Քաղաքական ջեպկիրի համար որևէ նշանակություն չունի, թե ում գրպանն է մտնում։ Կարևորը՝ թեկուզ մի քանի կոպեկ փախցնի, թեկուզ մի փշրանք, բայց իրենը լինի։

Քաղաքական ադեպտի համար կարևոր չէ, թե իր կուռքն իրականում ինչ է մտածում։ Ինչ էլ որ ասի, ինչ ձևով էլ մտածի՝ ինքը նրան կրկնելու է անշեղորեն՝ առանց կասկածի, առանց մտածելու։ Քանզի կուռքը չէ սխալվում, սխալվում են մնացածը։

Նարցիսիզմով տառապողը ճշմարտության կարիքը չունի։ Նրա համար կարևորը սեփական անձի գերակայությունն է՝ իր փառքը։

Գործակալի համար էական չէ, թե որ երկրի դեմ է գործում։ Մեծ թե փոքր, հարուստ թե աղքատ, հաղթող թե պարտվող՝ մեկ է։ Նրա համար ամեն ինչ ենթարկվում է մի նպատակին՝ ծառայել գաղափարական տերերին։

Եվ վերջապես, եթե մի պահ կանգ առնեք, ուշադիր նայեք, խորանաք – այս բոլոր կերպարները կճանաչեք։ Նրանք ապրում ու գործում են ձեր շուրջը։