Պետական ապարատում դեռ հնուց ավանդույթ կա` աշխատասենյակներում խունկ վառելու, որը նաեւ ախտահանիչ դեր ունի։
Հրապարակ թերթը գրել է․ 2 տարբեր նախարարությունների աշխատակիցներ պատմեցին, որ ղեկավարությունը հրահանգել է այլեւս նման բան չանել:
Պատճառաբանել են, որ շենքի անվտանգության համակարգն այդ ծուխն ընկալում է իբրեւ հրդեհի նշան, եւ շչակներն են միանում, անվտանգության համակարգը, արտակարգ դրություն է ստեղծվում գերատեսչություններում։
Սակայն աշխատակիցները չեն հավատում այդ վարկածին, կարծում են, որ Եկեղեցուն պատերազմ հայտարարած քաղաքական իշխանությունները պարզապես հիմա ցավագին են ընդունում Եկեղեցու հետ ասոցացվող ցանկացած արարողություն եւ կատաղում են, որ հավատացյալ հանրությունը չի ընկրկում իրենց արշավից եւ չի հրաժարվում կրոնական սովորույթներից։
Բաց մի թողեք
Ողբերգական դեպք․ Երեխա է ջրահեղձ եղել Ազատի ջրամբարում․ Լուսանկար
Չորս երեխաների մայրը մահացել է Ուիգմորում վիրահատությունից հետո
Իմ ամուսինն աղանդավոր չէ, կարող եմ կոնտակտները տալ՝ ինքը Ձեզ կբացատրի, բայց զգույշ եղեք՝ քարոզ չանի․ Ավանեսյան