Աստծո առջեւ ուխտդ դրժելու, բարձրագույն կոչմանդ անհավատարիմ լինելու, մեղքերիդ քավությունը մեկնարկելու համար դու նախ ազատիր պաշտոնդ, սենյակդ, հանրապետությունը:
Նոր հետո, որպես քաղաքացի, հավատացյալ կամ անկարգավիճակ, վերջնագրիր՝ ում ուզես, ասպատակիր՝ ուր ուզես:
Արդեն առանց դիմակների, զենքի, օրենքի խեղմամբ պետությունից թռցրած իրավասության եւ բռնամիջոցների:
Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության իրական սաղմոսը եւ երկրպագությունը:
Առաջինը դու ես եւ, ուրեմն, դու պետք է լինես: Հերթը քեզնից է սկսվում:
Ճամփա տուր, «եղբայր», ժամանակով իմ հաջորդ, էությամբ՝ իմ նախկին:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
Բաց մի թողեք
Վստահ եմ, որ այս փորձերը անհաջողության են մատնվելու. Նարեկ Կարապետյան
Դաշինք չի լինի. Լևոն Քոչարյան
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան