Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, ով 22 տարի անազատության մեջ է եղել, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել էր մահապատժի։
Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել էր ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը:
2003-ին, երբ մահապատիժը վերացել էր Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման։
Քրեական գործի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին:
Ենոքյանը մետաղյա գործիքով (разводной ключ) հարվածներ է հասցրել Աղաջանովի գլխին, ապա դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Աղաջանովի ոտքերը, իսկ, երբ նա ուշաթափվել ու ընկել է, Ենոքյանի հրահանգով կտրել է Իոսիֆ պարանոցը։
Աղաջանովին սպանելուց հետո նրանք դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել և թաքցրել հողածածկ ճանապարհի եզրով կառուցված բետոնե հենապատի հետևում ու ծածկել քարերով:
Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ:
Տեղեկությունը հայտնեցին Գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ ներկայացված բողոքը վարույթ է ընդունվել:
Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել էր մահապատժի։ 2003-ին, երբ մահապատիժը վերացել է Հայաստանում, Մհեր Ենոքյանի պատիժը փոխվել է, և վերջինս դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Բաց մի թողեք
Պարեկային ծառայության աշխատակիցները քաղաքացու էին խnշտանգել․ նոր մանրամասներ
ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հանցագործության մասին երկու առանձին հաղորդում «Զարթոնք» կուսակցության կողմից
Մանրամասներ Գագիկ Ծառուկյանի դատավարությունից