Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը.
«Երկրի թիվ մեկ «ստատուսագիրը», որը համատեղության կարգով դեռևս նաև ՀՀ վարչապետն է, իրեն անտեղյակի տեղ է դրել, ու անվերջ գրառումներով ձևացնում է՝ իբր չգիտի, որ դեռ հեթանոս ժամանակներից հայերը շատ հավեսով նշել են Վարդավառի տոնը: Դա այնքան տարածված է եղել հայոց մեջ, որ անցել է քրիստոնեական շրջան ու դարձել Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը։
«Ստատուսչին» չգիտի, որ հայերը արդեն մի քանի հազարամյակ իրար հավեսով ջրում են, ու ինքը դրա հետ ոչ մի կապ չունի:
Ավելին, հենց Ալիևն ասի էդ տոնի դեմ պայքարի, վրես ազդում է, որ ուրախ ջրում եք իրար, ինքը ակտիվորեն կսկսի պայքարել հազարամյակների պատմություն ունեցող Վարդավառի դեմ»:






Բաց մի թողեք
Դուք չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. Սամվել Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին
Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ որևէ հարևանի կամ՝ որևէ գերտերության հետ
էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու…