Պուտին-Ուիթկոֆ բանակցություններից ակնկալիքները, մեղմ ասած, մեծ չեն: Ռուսաստանի նախագահը մերժում է ուկրաինական ռազմաճակատներում համապարփակ հրադադարի առաջարկությունը, Դոնալդ Թրամփն, ընդհակառակը, պնդում, որ պատերազմը պետք է «անպահաղ դադարեցվի»:
Financial Times-ի դիվանագիտական աղբյուրն ասել է, որ ԱՄՆ նախագահը «խիստ կզայրանա, եթե Ուիթկոֆը Մոսկվայից դատարկաձեռն վերադառնա»:
Այլ իրազեկ աղբյորներ համոզված են, որ ուկրաինական պատերազմի թեման Ուիթկոֆի մոսկովյան այցի օրակարգում «ամենևին էլ ամենաառաջնայինը չէ» և հավելում, որ Թրամփը «կարող է Պուտինի հետ ոչ հրապարակային գործարք կնքել, եթե Ռուսաստանի նախագահը խոստոնա, որ դադարեցնում է Չինաստանի հետ ռազմական համագործակցությունը»:
Ըստ երևույթին, այդ տեղեկությունն այնքան էլ հիմնազուրկ չէ: Ուկրաինայի հարցում տեւական լռությունից հետո Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի գլխավոր հատուկ խորհրդական Սելսու Ամորիմի հետ և քննարկել ուկրաինական կարգավորման հարցը:
Այդ առթիվ Չինաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Բրազիլիայի հետ անցյալ տարի մշակած ուկրաինական կարգավորման սկզբունքնեն արժանացել են աշխարհի ավելի քան հարյուր երկրի «կոնսենսուսային հավանությանը»:
Վան Ին անոնսավորել է, որ Չինաստանը, Բրազիլիան և Գլոբալ հարավի այլ երկրներ «կստեղծեն «Խաղաղության բարեկամներ» բաց հարթակ՝ կարգավորելու ուկրաինական հակամարտությունը»:
Պետք է ընդունել, որ Չինաստանի արտգործնախարարի այդ հայտարարության ժամանակն ընտրված է ամենևին էլ ոչ պատահականորեն: Երկու օրից լրանում է ուկրաինական ռազմաճակատում համապարփակ հրադադարի հաստատման համար Դոնալդ Թրամփի սահմանած վերջնաժամկետը:
Պեկինը, ըստ էության, ռուս-ամերիկյան բանակցությունների շատ հավանական փակուղուց ելք է առաջարկում: Այդ քայլն, անշուշտ, որոշակի իմաստով առաջին հերթին «ինքնապաշտպանական» է:
Ինտրիգը, թերեւս, նրանում է, թե արդյոք Հնդկաստանը կմիանա՞ Գլոբալ հարավի «Խաղաղության հարթակին»: Միացյալ Նահանգներն, իհարկե, առերևույթ չեն ողջունի Պեկինի նախաձեռնությունը և «Խաղաղության հարթակին» չեն աջակցի:
Մյուս կողմից, սակայն, դա հնարավորություն է, որպեսզի Վաշինգտոնը «պաուզա վերցնի» և Ռուսաստանի հետ չգնա բաց դիմակայության: Պեկինը խոշոր հաշվով Պուտինին և Թրամփին «դիվանագիտական փորկօղակ» է առաջարկում, բացառված չէ՝ նրանց իսկ համաձայնությամբ:
Բաց մի թողեք
Ստորագրված եռակողմ համատեղ Հռչակագրի տեքստը
Սյունիքի կարգավիճակի «վիճելիության» խնդիրը լուծվո՞ւմ է
Ինչ է ակնկալում ԱՄՆ-ն Հայաստանից․ Ռուբիոն փակագծեր է բացել