ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ կավարտվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ:
Ըստ միջազգային տարբեր լրատվամիջոցների ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Սպիտակ տանը կայանալիք հանդիպմանը կներկայացվի «Թրամփի երթուղի» ենթակառուցվածքային ծրագիրը, որը կկապի Հայաստանը և Ադրբեջանը։
Նպատակ կա ստեղծել «խաղաղության անշրջելի ուղի»՝ ուրվագծելով երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորման քայլերը։ Շեշտը տեղափոխվում է պատերազմը կանխելուց դեպի ակտիվ խաղաղության կառուցում։
Ըստ նույն լրատվամիջոցների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախնական ստորագրություններ կդնեն խաղաղության համաձայնագրի վրա, որի շուրջ աշխատել են վերջին 4-5 ամիսներին, ինչը պետք է խորհրդանշի համաձայնագրի պայմանների նկատմամբ փոխադարձ հավատարմությունը։
Այլևս «միջանցք» չկա։ Գագաթնաժողովը կենտրոնանում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» անվամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագրի վրա։ Այն հայտնի կլինի TRIPP հապավումով:
TRIPP-ը կստեղծի տարանցիկ ճանապարհ՝ հարավային Հայաստանի միջով՝ ապահովելով Ադրբեջանի անարգել մուտքը Նախիջևան էքսկլավ։
TRIPP-ը ռազմական կամ պաշտպանական նախաձեռնություն չէ: ԱՄՆ-ն չի տրամադրի անվտանգության խիստ երաշխիք կամ ուժեր չի տեղակայի երթուղում: ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, ընդ որում՝ ԱՄՆ-ն կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար բարձրակարգ օպերատորների հետ համաձայնագրերի միջոցով:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նաև կստորագրեն փաստաթղթեր, որոնցով կպահանջվի լուծարել Մինսկի խումբը։
Սպիտակ տանը հանդիպման արդյունքներով ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների համատեղ հայտարարությունը սպասվում է օգոստոսի 9-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ օգոստոսի 7-8-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։

Բաց մի թողեք
ԵՄ հանձնաժողովում պաշտոնների վերադասավորումը կասեցվել է, քանի որ ղեկավարները շարունակում են պաշտոնավարել
ԵՄ նախարարները մերժում են Իսրայելի հետ առևտրային համաձայնագիրը «ռազմական հանցագործությունների» պատճառով կասեցնելու կոչերը
Իտալիան կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ հեռուստահաղորդավարի կողմից վարչապետ Ջորջիա Մելոնիին ուղղված վիրավորանքների պատճառով