Օգոստոսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյան խոշորացված համայնքի Անիի տարածաշրջանի Շիրակավան գյուղից հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի:
Պարզվել է, որ Շիրակավանի միջնակարգ նոր կառուցվող դպրոցի տարածքից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Արտյոմ Ծ.-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված դպրոցում վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս շինարարական երկաթե կոնստրուկցիաները թափվել են նրա վրա․ նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:



Բաց մի թողեք
11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան Մալաթիայի թաղապետարանի հարևան այգում կոնֆետ են հյուրասիրել
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին սպասարկող «Mercedes»-ը անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնի. Լուսանկար
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի․ Լուսանկար