Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Սպիտակ տանը ընդունի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, հանդիպումը կավարտվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, որը ներառում է ԱՄՆ-ի բացառիկ իրավունքները Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցքի համար, Reuters-ին հայտնել են պաշտոնյաները։
Խաղաղության համաձայնագիրը կարող է վերափոխել Հարավային Կովկասն էներգակիրներ արտադրող տարածաշրջանի։
Նրանք պետք է ստորագրեն շրջանակ, որը նպատակ ունի հասնել «խաղաղության կոնկրետ ուղու և լուծել երկարատև տարանցիկ խնդիրը», ասել են պաշտոնյաները։
Ուրբաթ օրը ղեկավարների կողմից ստորագրվելիք փաստաթղթերի ուշադիր բանակցված բաժնի համաձայն՝ Հայաստանը նախատեսում է Միացյալ Նահանգներին տրամադրել բացառիկ հատուկ զարգացման իրավունքներ երկար ժամանակահատվածով տարանցիկ միջանցքի վրա, որը կկոչվի «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» և հայտնի կլինի TRIPP հապավումով։
Պաշտոնյաները նշել են, որ երթուղին կգործարկվի Հայաստանի օրենսդրության համաձայն, և Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալության կհանձնի կոնսորցիումի՝ ենթակառուցվածքների և կառավարման համար։
«Առևտրային միջոցներով այս քայլը կբացի տարածաշրջանն ու կկանխի հետագա ռազմական գործողությունները», – ասել է պաշտոնյաներից մեկը։
Պաշտոնյաները նշել են, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նաև կստորագրեն փաստաթղթեր, որոնցով կպահանջվի լուծարել Մինսկի խումբը, որը 1992 թվականին հակամարտության կարգավորման նպատակով միջնորդության համար համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները։

Բաց մի թողեք
«Ռուսաստա՛ն, Պուտի՛ն, Հաղթանա՛կ». Վոլոդինի այս կարգախոսը Պետդումայի պատգամավորները չեն սկսել վանկարկել
Ինչո՞ւ Թրամփը նորից սկսեց պատերազմը Իրանի դեմ
Տոկաևը «չի հասկանում», թե սլավոնական եղբայր ժողովուրդները ինչո՞ւ են «իրար մորթում»