Սպիտակ տանը ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:
Հանդիպմանը ի թիվս այլ թեմաների՝ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման, Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփի երկրորդ պաշտոնավարումից ի վեր սա Փաշինյան-Թրամփ առաջին պաշտոնական հանդիպումն է: 2024 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույց էր ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Դրան հաջորդել էր 2025 թվականի փետրվարի 7-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել էին Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Բաց մի թողեք
Հայաստանն ու Լեհաստանը համաձայնագրով կկարգավորեն գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության հարցերը
Բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն Ռուբինյան
ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը հեռանում է պաշտոնից