ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հռչակագրին։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ ԱՄՆ-ը հրավիրեց Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին՝ հասնելու խաղաղության համաձայնության, որը կդադարեցնի տասնամյակներ շարունակվող հակամարտությունը։ Այս պատմական համաձայնությունը կուժեղացնի տարածաշրջանը և նոր հնարավորություններ կբացի ամերիկյան առևտրի և ներդրումների համար։ Շնորհավորում ենք երկու երկրներին խաղաղության նոր դարաշրջանի կապակցությամբ», – գրել է պետքարտուղար Ռուբիոն X- իր էջում։
Բաց մի թողեք
Ինչ պետք է անել հափշտակության զոհ դառնալուց խուսափելու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Արարատ Միրզոյանը՝ TRIPP-ի մասին
Ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները կյանքի չեն կոչել ղարաբաղյան հարցի՝ իրենց կողմից նկարագրված լուծումները. Փաշինյան