Սևանա լճում խեղդվելուց 3 տարի անց գտնվել է Իշխան Աբրոյանի մարմինը։ Տեղեկությունը հայտնել է Վարդենիկ գյուղից Արտուշ Խաչատրյանը, և հաստատել ՀՀ քննչական կոմիտեն:
«2022թ. մայիսի 6-ին Վարդենիկ գյուղից մեզ շատ հարազատ մարդիկ՝ Ավետիք Սևոյանը և Իշխան Աբրոյանը, խեղդվել էին Սևանա լճում։
Ավետիք Սևոյանի մարմինը երկար որոնումներից հետո գտնվեց, սակայն Իշխանի մարմինն արդեն երրորդ տարին էր՝ չէր գտնվել։
Մի քանի օր առաջ պատահական գտել են Իշխանի մարմնից մասունքներ, ու դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ մարմինը Իշխանինն է։
Սիրելի՛ վարդենիկցիներ, գիտեմ՝ ինչքան էիք մտահոգվում այս դժբախտ դեպքի պատճառով, հիմա արդեն հանգիստ կլինենք, որ գտնվել է Իշխանի դին, ու վերջապես նրա հարազատները հանգիստ կարող են քնել…
Ե՛վ ցավակցում ենք, և՛ ուրախ ենք, որ գտնվեց մեր եղբոր մարմինը…»,- գրել է Արտուշ Խաչատրյանը:
Քննչական կոմիտեից հաստատել են տեղեկություն՝ նշելով. «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթը՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է»:
Բաց մի թողեք
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»
Արտակարգ դեպք «Հրազդան» մարզադաշտում, լուսային կայաններից մեկի վրա տղամարդ է բարձրացել․ Լուսանկար
Երեխան, որի գլխին էր ընկել սղարանի մետաղական կոնստրուկցիան, մահացավ. Լուսանկար