ԼՂ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ նկատելով, որ այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, պետք է արձանագրվեր 2021 թվականի հունվարի 11-ի կրեմլյան Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմամբ:
«Դա տեղի չի ունեցել, ուստի կարելի է միայն մի եզրակացություն անել. Վլադիմիր Պուտինը Սյունիքի հաղորդուղու նկատմամբ Հայաստանի իրավազորությունը չի ճանաչել: Վաշինգտոնը բացահայտեց այն, ինչ Մոսկվան, Բաքուն և Հայաստանի «եռաֆազ» ընդդիմությունը չորս տարիուկես խնամքով թաքցնում էին»,- գրել է նա:

Բաց մի թողեք
Ժողովուրդն իր կաշվի վրա է զգացել այդ «հաղթանակի» դառնահամը
Գուցե վիճեք ձեզ ընտրել են, թե չէ, բայց Ալիևին հաստատ չի ընտրել
Ո՞ր համակարգում է Հայաստանը պատկերացնում իր ապագան