«Գեղարդ» վերլուծական․ Վերջին շրջանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների նկատելի լարվածությանը, տեղեկատվական պատերազմում տեղանունների պայքարին, ինչպես նաև այդ հարցում ադրբեջանական մանիպուլյացիաների հակազդմանն է անդրադարձել «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը` «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում։
Ըստ Մարգարյանի` Ադրբեջանի նման արձագանքը Ռուսաստանի հանդեպ պայմանավորված է երկու երկրների միջև վերջին շաբաթների լարվածությամբ, նաև` ռուսական «ՏԱՍՍ» գործակալության հրապարակած հոդվածում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ հայկական անվան գործածմամբ։
«Երբ թաթար-մոնղոլները նվաճեցին Չինաստանի մայրաքաղաք Պեկինը, վերջինս վերանվանեցին «Խանբալիկ», ինչպես ադրբեջանցիներն են այսօր Ստեփանակերտը գրավել ու անվանում «Խանքենդի»։ Սակայն Պեկինը ոչ մի կերպ չդարձավ «Խանբալիկ» կամ թաթար-մոնղոլական։ Այսօր աշխարհը Պեկինը ճանաչում է որպես Պեկին»,-ընդգծեց Գոռ Մարգարյանը` հավելելով, որ հակամարտությունից հետո հայկական տեղանունների փոփոխությունից պատմական ճշմարտությունը չի փոխվում։
Ադրբեջանին բնորոշ է այս գործելաոճը, երբ հարևանների պատմությունը վերագրում է իրեն` փորձելով սեփական խմբագրումը կատարել տարածաշրջանի պատմության մեջ։

Բաց մի թողեք
Գիշերվա ընթացքում ռուսական հրթիռները ցնցեցին Ուկրաինան՝ սպանելով առնվազն 11 մարդու. Լուսանկարներ
Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը քիչ հավանական է. Լուսանկար
Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել