Միացյալ Նահանգները տնտեսական համաձայնագրեր է ստորագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ, որոնք ընդլայնում են ամերիկյան ընկերությունների հեռանկարները։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։
«Երկու երկրների ղեկավարները Միացյալ Նահանգների հետ երկկողմ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել, որոնք նոր հնարավորություններ են բացել ամերիկյան ընկերությունների համար, և ընդգծել Հարավային Կովկասի կարևոր ներուժը առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներում»,- ընդգծել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Բաց մի թողեք
ԱՄՆ-ի կողմից հնչող քննադատությունները ցույց են տալիս, որ ԵՄ օրենսդրությունն իրական ուժ ունի. Meta-ի մասին բացահայտումներ կատարած անձ
Պորտուգալիայում զանգվածային բողոքի ցույցեր են՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով
Աշխարհն «իրար է խառնվել»․ ցույցեր, ձերբակալվածներ, քաոս