Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի առաքելությունն ավարտած Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական։
«Հրապարակ» թերթը գրում է. Մինչդեռ ամիսներ շարունակ մեզ տեղեկություններ էին հասնում, որ Փաշինյանի անգլերենի երբեմնի ուսուցիչ Մակունցն ամեն ինչ արել է, որ ԱՄՆ-ում դեսպանի կարգավիճակում մնա կամ գոնե այլ երկրում շարունակի դիվանագիտական գործունեությունը։
Մի հարցում վստահ են, որ չնայած Մակունցի՝ ԱՄՆ-ում գրանցած ձախողումներին, Փաշինյանը նրա նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի, եւ չի բացառվում, որ հաջորդ ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն վերարտադրվի, Մակունցին դիտարկի որեւէ այլ բարձր պաշտոնում։






Բաց մի թողեք
10 անշարժ գույք, մեքենա, 11 մլն. դրամ տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Սյունիքի փոխմարզպետը. Լուսանկար
ՔՊ վարչության հերթական նիստի ընթացքում ևս տարբեր ՔՊ-ականներ «կհարցաքննվեն»
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար