14/02/2026

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկել են ՄՍԾ Թալինի տարածքային կենտրոնը. կան ձերբակալվածներ

Hakakor e1749026484273

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնում․ կան ձերբակալվածներ։

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին ձերբակալությունների լուրը:

«Հաստատում ենք, որ կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձ»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: