«88» սուպերմարկետի Մոնթե Մելքոնյան 46/2 հասցեում գործող մասնաճյուղում մոլորեցնում են հաճախորդներին՝ ցուցասրահում ցածր արժեքով ցուցադրված ապրանքը վաճառում են մի քանի անգամ թանկ։
Քաղաքացին երրորդ անգամն է ֆիքսում, որ ապրանքը ցուցափեղկում ուրիշ արժեքով է դրված, գանձարկղում պարզվում է՝ բոլորովին այլ արժեք ունի։ Վերջին դեպքը «Կլեոպատրա» երկշերտ անձեռոցիկին էր վերաբերվում, որն՝ ըստ գնապիտակի, արժե 130 դրամ, համակարգը հաշվել է 420 դրամ։
Քաղաքացու ահազանգից հետո մասնաճյուղի մենեջերը ընդունել է, որ կա նման խնդիր ու, ինչպես լինում է նմանատիպ իրավիճակներում՝ մեղքը բարդել է բաժնի աշխատողի վրա, բայց նույն երևույթի կրկնությունը հիմք է տալիս պնդելու, որ ոչ թե անփութության հետ գործ ունենք, այլ մտածված ու մշակված սխեմայի։ Քաղաքացին պատմեց, որ առաջին անգամ բախվելով այս խնդրին անտեսել է, երկրորդ անգամ տեղյակ է պահել սուպերմարկետի մենեջերին։
Հուսանք, համապատասխան մարմինները կզբաղվեն իշխանամերձ օլիգարխին պատկանող սուպերմարկետով եւ այստեղ ավանդույթ դարձած վերոնշյալ խնդրով։
Արեգ Մարգարյան

Բաց մի թողեք
Գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան բախվել է բետոնե քարին, կողաշրջվել և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է. Լուսանկար
Ողբերգական վթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 մարմին
Կոտայքի մարզում «Kia Forte»-ում հրդեհ է բռնկվել. վարորդն ու քաղաքացիները մարել են կրակը. Լուսանկար