Բաքվում նախօրեին կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով հերթական շինծու դատավարությունը։
Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, երեկվա նիստում դատարանը հրապարակել է 2016 թ. քառօրյա պատերազմի վերաբերյալ փաստաթղթեր։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Բաց մի թողեք
ԵՄ-ն նշանակում է Ֆիտտոյին՝ Կիպրոս-Թուրքիա դժվար բանակցությունները վերսկսելու համար. Լուսանկար
ԵՄ-ն ոգեշնչվում է Թրամփից՝ բանկային կանոնների խարույկով
Էնդի Բըրնհեմը պատրաստվում է դառնալ Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ