Ռուսական բանակն այժմ «աշխարհի ամենամարտունակներից մեկն է», հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում։
Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «թղթե վագրի» մասին խոսքերը և կոչ արել փորձել «զբաղվել» այս «վագրի հետ», հաղորդում է «Կոմերսանտը»։
«Թղթե վա՞գր։ Դե, ուրեմն եկեք և զբաղվեք այս թղթե վագրի հետ։ …Եթե մենք պայքարում ենք ամբողջ ՆԱՏՕ-ի բլոկի դեմ և առաջ ենք շարժվում, առաջադիմում, վստահություն ենք զգում, և դա «թղթե վագր» է, ապա ի՞նչ է ՆԱՏՕ-ն ինքը, ի՞նչ է այն ներկայացնում», – ասել է Պուտինը։
Նա նշել է, որ նման հայտարարությունները հանգիստ է ընդունում՝ ենթադրելով, որ դրանք կարող էին արվել «հեգնանքով»։
Սա Պուտինի առաջին հրապարակային արձագանքն է Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Ամերիկացի առաջնորդը իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում գրել է, որ Ուկրաինան ի վիճակի է վերադարձնել իր բոլոր տարածքները, քանի որ Ռուսաստանը ապացուցել է, որ «թղթե վագր» է՝ լուրջ տնտեսական խնդիրներով։
Ըստ Ռուսաստանի նախագահի՝ սեպտեմբերին Ուկրաինայի զինված ուժերը 44,700 զոհ են ունեցել։ Մինչդեռ, ռուսական բանակի կորուստները զգալիորեն ցածր են։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ռուսական զորքերը առաջ են շարժվում գրեթե ամբողջ շփման գծի երկայնքով Ուկրաինայում։
«Մեր զորքերը վստահորեն առաջ են շարժվում գրեթե ամբողջ շփման գծի երկայնքով, – ասել է նա, – Եվ ամենուրեք ռուսական զորքերը վստահորեն, ուզում եմ ընդգծել, պահպանում են ռազմավարական նախաձեռնությունը»։






Բաց մի թողեք
Մեհթիևը «Մոսկվա է ուղարկել Ադրբեջանում իշխանափոխության ծրագիրը»
Ռուսաստանի աջակցությունը Թուրքիայի կողմից որքանո՞վ պահանջված կլինի
Իշխանությունների ճնշումների և սեփական մաշկը կոմպրոմատներից փրկելու վախի ներքո, կատարեցին հոգևոր կապիտուլյացիա