Նրանք, ովքեր թութակի պես 7-8 տարի կրկնում են, թե գոնե այս իշխանությունը կոռումպացված չէ, վստահ եղեք` ուղղակի չգիտեն, թե կոռուպցիան ինչ է:
Հրապարակ թերթը գրել է․ Որովհետեւ եթե իմանային, կհասկանային, որ կոռուպցիան հիմնովին հաստատվել է Փաշինյանի իշխանության բոլոր ծալքերում: Կոռուպցիա է այն, թե ինչքան միջոց է ծախսվում Փաշինյանի եւ նրա ընտանիքի վրա պետբյուջեից:
Կոռուպցիա է այն, որ բարձր պաշտոնների են նշանակվում իրենց մերձավորներն ու կուսակիցները: Կոռուպցիայի դրսեւորում են ՔՊ-ի ու «Իմ քայլը» հիմնադրամի դրամահավաքները, որի ժամանակ «անանուն բարերարները» միլիոններ են փոխանցում մի կուսակցության ու հիմնադրամի, որին քոռ կոպեկ չէին տա, եթե դրանք կապված չլինեին վարչապետի հետ:
Կոռուպցիայի տարբեր դրսեւորումներ են այն բոլոր անարդյունավետ ծախսերը, որոնք աջ ու ձախ արվում են բյուջեից` ֆեստիվառներ, համերգներ, տոներ, հեծանվարշավներ, վարչապետի գավաթներ, որոնց ժամանակ փող են աշխատում իշխանության ներկայացուցիչներն ու նրանց մերձավորները: Կոռուպցիոն ռիսկերն ուղղակի անչափելի են գնումների ոլորտում. ովքե՞ր են շահում տենդերները, ինչո՞ւ է դրանց գերակշռող մասը մեկ անձից արվում, ինչպե՞ս են նորաթուխ ու ինչ-որ կասկածելի ընկերություններ տնօրինում պետական միջոցները:
Կոռուպցիայի շատ տարածված տեսակ են իշխանավորների գործուղումները. պաշտոնյաներ կան, որ ավելի շատ արտերկրում են լինում, քան՝ Հայաստանում, բայց գրոշի օգուտ չեն տվել մեր երկրին:
Օրինակ, ո՞վ կարող է բացատրել, թե ինչպես են կազմվում Նիկոլ Փաշինյանի այցերի պատվիրակությունները, եւ ինչու է, ասենք, Կոպենհագեն մեկնել նրա աշխատակազմի ղեկավարը: Իսկ եթե իսկապես Փաշինյանը գիշերում է թագավորական լյուքսերում, որտեղ գիշերակացն արժե 22 հազար դոլար, ուրեմն կոռուպցիան ամենուր է:
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է