16/10/2025

Չվճարվող արձակուրդի են ուղարկել հազարավոր աշխատակիցների

Պենտագոնը 334,904 մարդու՝ իր քաղաքացիական աշխատուժի գրեթե կեսին, ուղարկել է չվճարվող արձակուրդի՝ ԱՄՆ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով, որը պայմանավորված է բյուջետային ֆինանսավորման բացակայությամբ, ըստ Պաշտպանության նախարարության հրապարակված փաստաթղթի։

Փաստաթղթում նշվում է, որ ավելի քան 2 միլիոն ակտիվ զինծառայողներ կշարունակեն կատարել իրենց պարտականությունները շաթդաունի ողջ ընթացքում՝ չնայած աշխատավարձի սառեցմանը։

Նախարարությունը նշել է, որ այս ընթացքում ջանքերը կկենտրոնանան սահմանային անվտանգության, Մերձավոր Արևելքում գործողությունների, զենքի սպասարկման, նավաշինության, կարևորագույն զինամթերքի արտադրության և «Ոսկե գմբեթ» հրթիռային պաշտպանության համակարգի կառուցման ծրագրերի իրականացման վրա։

Ավելին, կառավարության աշխատանքի դադարեցման ողջ ընթացքում կչեղարկվեն օտարերկրյա բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների բոլոր այցելությունները, որոնք «չեն համարվում կարևորագույն գործառույթների կատարման համար անհրաժեշտ»։ Նախատեսվում է նաև չեղարկել նախատեսված ռազմական վարժանքները։

Իր հերթին, ինչպես հետևում է Պետդեպարտամենտի նմանատիպ փաստաթղթից, ԱՄՆ Արտաքին գործերի նախարարությունը 10,436 աշխատակցի՝ իր անձնակազմի մեկ երրորդից ավելին, կուղարկի չվճարվող արձակուրդի։