Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ու օրինական գործունեությունը խոչընդոտելու 44 գրառում է արել։
Սա միայն նրա Ֆեյսբուքի էջը, հաշվված չի պատգամավոր, նախարարներինը։
Նա 44 անգամ խախտել է Սահմանադրության 17-րդ հոդվածը, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 17-րդ հոդվածը, քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածը։
Սա տևել է չորս ամիս՝ մայիսի 30-ից մինչև սեպտեմբերի 20-ը։ Սեպտեմբերից գործին կպել հանցակցել են ամուսնացյալ քահանաները, որոնց Փաշինյանը կոչ էր արել միասին գրավել եկեղեցին՝ հունիսի 30-ի և հուլիսի 1-ի գրառումներով։
Դեռևս հաշվված չի պատգամավորների, նախարարների, Փաշինյանի օգնական, խորհրդարանականների եկեղեցին զավթելու կոչերը, խոսքերն ու գործողությունները։
Սակայն հաշվված է Մարդու իրավունքների պաշտպանի զրոյական ուշադրությունը Հայաստանի ամենամեծ կրոնական կազմակերպության և նրա հետևորդների դեմ ամենօրյա ատելության խոսքի, հոգեբանական գրոհի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցին փորձում է զավթել, քանի որ այն միակ կազմակերպված կառույցն է, որը զբաղվում է գերիների ու պատանդների ու արցախցիների վերադարձի հարցերով և Արցախում հայկական մշակութային ժառանգությունն ավերելը կանխելու հարցով։
Նաև հիշենք, որ Փաշինյանը սկսեց իր գրոհը Ադրբեջանի հոգևոր Ալլահշուքյուր Փաշազադեի Էջմիածինը վերացնելու հայտարարություններից հետո ու նաև Շվեյցարիայի Բեռն քաղաքում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կազմակերպած համաժողովում կաթողիկոսի մասնակցությունից հետո, որը նվիրված էր Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը։
Հովհաննես Իշխանյան
Բաց մի թողեք
Ցանկանում են հուժկու գրոհով ինձ վախեցնել․ Հայկ Դեմոյան
«Թրամփն Ալիևի հետ միասին Փաշինյանին ձեռ է առնում` անվանելով Ալիևի «հայրենակից»». Լևոն Զուրաբյան
Սա է այս իշխանության ողջ թշվառությունն ու ծամածռված դեմքը․ Աբրահամյան