Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է.
«Կասկած չունեմ, որ Կոչուբաևին կալանավորելու են: Բայց հիշեք, տղերք, էս ամենը կուտակվում ու կուտակվում է մեր մեջ, որը մի օր, օրինակ՝ Նիկոլից հետո, պայթելու է…
Նիկոլը վաղուց գիտի, որ այլևս անզոր է որևէ փրկության համար, բայց դուք Նիկոլ չդառնալու ձեր հնարավորությունը թեեւ կարգին մաշեցրել եք, բայց ոչ վերջնական:
Վստահաբար գալու է պատասխան տալու օրը, չկասկածեք…
Հ.Գ. Ֆարխոյանին գոնե այս կալանքով հանգիստ կթողնեք»:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը գրում է․
«Հարգելի՛ փաստաբաններ (ՀՀ փաստաբանների պալատ) Մեր գործընկեր-փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին ձերբակալել են սոցիալական ցանցում կատարած գրառման համար, և պատրաստվում են նրան կալանքի նպատակով ներկայացնել դատարան։
Երեկ քննչական կոմիտեն (վստահաբար ղեկավարի իմացությամբ ու հավանությամբ (գուցե՝ հրահանգով)) ժամեր շարունակ խոչընդոտեց վարույթն իրականացնող մարմին ժամանած փաստաբանների մուտքը և թույլ չտվեց վստահորդների հետ տեսակցել։
Թեև առերևույթ առկա էր ՀՀ քրեական օրենսգրքի 491-րդ հոդվածի (Փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով) հանցակազմը, սակայն դեռևս հաղորդում «գրող» և «գործ» հարուցող չի եղել։
Ռեժիմը քանդել և քանդելու է բոլոր ինստիտուտները. եթե հանդգնել են կործանել 1700-ամյա ինստիտուտը, ապա մեր պալատի (մեզնից յուրաքանչյուրի) «հնազանդեցնելու» հերթը ևս գալու։ Կարող ենք լուռ հետևել, և սպասել թե երբ է մեր հերթը գալու կամ … Սկզբի համար առաջարկում եմ 7 օրյա գործադուլ բոլոր տիպի գործերով ու վարույթներով։ Սիրով կմիանամ գործընկերներիս կողմից ընդունելի ցանկացած այլ մոտեցման»:
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորումը պատժիչ գործողություն է ոչ այդքան իր նկատմամբ, այլ հարված է ողջ փաստաբանությանը: Գտնում եմ, որ բոլոր փաստաբանները պետք է հայտարարեն անժամկետ գործադուլ` Կոչուբաևին ազատ արձակելու պահանջով:
Իրավապահ համակարգը կաթվածահար է լինելու և դա կունենա դրական հետևանք իրավունքի և օրինականության համար, քանի որ կստեղծվի հնարավորություն կանխել համակարգի վերջնական վերածումը մի խելագառ դավաճանի գրպանային ռեպրեսիվ մահակի:
Տիգրան Աթանեսյանի էջից
Բաց մի թողեք
Մեր պայքարը կլինի ամենօրյա, մինչև Սամվել Կարապետյանի անհապաղ և անվերապահ ազատումը. Ամստերդամ
Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը
Խոսքի համար պատժելը իշխանության «նորման» է դառնում