18/10/2025

Թրամփի համար ռուս-ուկրաինական հակամարտությունն «ամենադժվարն է»․ ՌԴ նախագահի օգնականը մանրամասներ է հայտնել

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի ընթացքում «բացահայտվեց» այն միտքը, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը Թրամփի համար ամենադժվարն է, ըստ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի։

«Այն միտքը, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենադժվարն է, […] բառացիորեն զգացվում էր նրա [Թրամփի] արտահայտություններում՝ ողջ զրույցի ընթացքում»,- ասել է նա։

Ուշակովը բնորոշ է համարել, որ Թրամփի գլխավոր թեզերից մեկն այն էր, որ հակամարտության ավարտը «հսկայական» հեռանկարներ կբացի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման համար։

Հիշեցնենք, որ Պուտինը և Թրամփը զրուցել են հոկտեմբերի 16-ի երեկոյան։ Զրույցի գլխավոր թեման Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության ավարտն էր։ Զանգի արդյունքներով Թրամփը հայտնել էր, որ նրանք պայմանավորվել են Բուդապեշտում հանդիպելու մասին, ինչը հաստատել էր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։